Բնապահպանական տեսչության տասնօրյա ստուգումների հետևանքով բյուջե է վճարվել 2,38 մլն դրամ

Բնապահպանական տեսչության տասնօրյա ստուգումների հետևանքով բյուջե է վճարվել 2,38 մլն դրամ

ԷկոԼուր

Բնապահպանական տեսչության, սեպտեմբերի 18-19-ը ժամանակահատվածում  իրականացված ստուգումների  արդյունքում, խախտման տուգանքների գումարը կազմել է 2.48 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Այս գումարի 2.38 մլն դրամը արդեն վճարվել է պետբյուջե: Վնասը գնահատվել է 1.32 միլիոն դրամ:
Ինչպես երևում է հայտարարությունից, ջրերի պահպանության ոլորտում`ջրերի վերահսկողության բաժնի կողմից  2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության  ոլորտում` Երևանի ՏԲ կողմից ահազանգի արդյունքում  իրականացված ուսումնասիրության  արդյունքում  հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  4 որոշում  և հաշվարկվել է 302.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում` Շիրակի  ՏԲ կողմից աշխատակիցների կողմից  հայտնաբերված դեկորատիվ ծառերի ապօրինի հատման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 2  որոշում և հաշվարկվել է 217.5 հազ.դր  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:  

Լոռու ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում:

Արարատի ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

Տավուշի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 11գործով  կայացվել է 550.0հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 11 որոշում:

Սյունիքի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 2 գործով  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 2  որոշում:

Հողերի  պահպանության ոլորտում` Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0 հազ.դր  գումարի շրջակա միջավայրին  հասցված վնաս:

Հոկտեմբեր 03, 2012 at 18:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր