

ԷկոԼուր
2011թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի տեսակարար կշիռը հանքարդյունաբերության սեկտորում կազմել է 2.9 տոկոս: Վերջերս կառավարությունը հայտարարել է, որ 2012 թվականին բնապահպանական և բնօգտագործման վճարները ավելացել են և առաջին կիսամյակում այդ աճը կազմել է 80,6 տոկոս` 2011 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, սակայն բացարձակ առումով, ինչպես երևում է, վճարումների չափը մոտ է նվազագույնի: Հատկապես գյուղատնտեսության համեմատ, որից կառավարությունը ամեն տարի խլում է 7-8 հազար հա հող` հօգուտ հանքարդյունաբերության սեկտորի: Գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ - ում 2011 թ. կազմել է 20.2: Ստացվում է, որ նույնիսկ տնտեսական առումով, չհաշված ջրային և հողային ռեսուրսների անգնահատելի վնասը և կորուստը, կառավարության հայտարարությունը հանքարդյունաբերության սեկտորի գերակայության մասին, քննադատության չի դիմանում: Նաև հարց է առաջանում, թե ինչ իրական եկամուտ ունեն օֆշորային ընկերությունները, եթե Հայաստանում այդքան քիչ են վճարում, իսկ արտահանում են թանկարժեք, հազվագյուտ և գունվոր մետաղներ:
Հոկտեմբեր 09, 2012 at 13:08
