Ի՞նչ է սպասվում Կասիոյին, Հյուգոյին, Յունոնային եւ Կրասավչիկին

Ի՞նչ է սպասվում Կասիոյին, Հյուգոյին, Յունոնային եւ Կրասավչիկին

ԷկոԼուր

Դելֆիններ Մաշայի, Դաշայի, Հրաչիկի ու Վաչիկի փոխարեն այսուհետ “Նեմո” դելֆինարիումում կաշխատեն Կասիոն, Հյուգոն, Յունոնան եւ Կրասավչիկը, իսկ փոկերը կլինեն Ալեքսն ու Յարիկը: Ծովային կենդանիները Երեւանում են սեպտեմբերի 29-ից եւ արդեն իսկ դելֆինարումի ղեկավարությունն ակտիվորեն գովազդում է նոր կենդանիների ներկայացումները:

Հիշեցնենք, որ  Մաշային, Դաշային, Հրաչիկին ու Վաչիկին Հայաստանից հեռացրեցին` շրջագայության տանելու պատրվակով, սակայն մեր իրականացրած դիտարկումների համաձայն` կենդանիները պարզապես հիվանդ եւ հյուծված էին եւ ի վիճակի չէին աշխատել: Դժվար չէ կռահել, թե ինչ է սպասվում արտասահմանյան անուններ կրող նոր դելֆիններին եւ փոկերին, որոնք ապրելու են նրանց առողջությանը վնասող քլորացված ջրում, աշխատելու են գրեթե անընդմեջ:

Ոչ մի ապացույց չկա, որ դելֆինարումի նախկին բնակիչները կենդանի են եւ ոչ ոք պատասխանատվություն չի կրում կենդանիների վիճակի համար: Իսկ որ նոր բերված կենդանիները շահագործվելու են նախորդների պես, դրանում ոչ մի կասկած չկա: Այդ մասին են վկայում “Նեմո” դելֆինարումի ակցիաները:

Հոկտեմբեր 09, 2012 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր