

ԷկոԼուր
Հոկտմբերի 10-ին` ժամը 14:00-ին, Օղակաձև զբոսայգու Առագաստ սրճարանին կից այգում տեղի կունենա Երեւանի առաջին հեծանվուղու հանդիսավոր բացումը: Այն անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին: “Սրանով սկիզբ է դրվում Երևանում տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ներդրմանն ու զարգացմանը, որը, հուսով ենք, շուտով կընդգրկի Երևանի ողջ տարածքը”,- ասված է «Կանաչաստան» ՀԿ-ի Facebook սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ:
Հեծանվուղու բացման արարողության ընթացքում նախատեսվում է կենդանի ջազ համերգ The Nooz Band-ի մասնակցությամբ, նկարչի կողմից 3D վարպետության դաս երիտասարդների համար: Ցանկացողներին անվճար հիմքունքով տրվելու են հեծանիվներ նոր հեծանվային արահետով երթևեկելու համար:
Հեծանվուղին նախագծվել է “Կանաչաստան” ՀԿ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից: Նրանց միջոցներով արդեն իրականացվել են հեծանվուղու նշանների տեղադրման, գծանշման, ինչպես նաև հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները:
Հոկտեմբեր 09, 2012 at 17:53
