

ԷկոԼուր
«Ճանաչել անվավեր լսումները»,-պահանջում էր Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող`«Լոռե» Էկո-ակումբի նախագահ, Մանյա Մելիքջանյանը ՓՀԷԿ "Ստեփանավան - 1"-ի հանրային լսումների ընթացքում: Լսումները կազմակերպվել էին «Մոլբերտ» ՍՊԸ-ի կողմից հոկտեմբերի 12-ին:
Մեկ օր առաջ, հոկտեմբերի 11-ին, լսումների մասին տեղյակ չեր Ստեփանավանի քաղաքապետարանը` Ճանաչված որպես ազդեցիկ համայնք: Այս մասին հայտարարել էր ԷկոԼուր-ին Մանյա Մելիքջանյանը: «Մենք ոչ ոքից չկարողացանք տեղեկություն ստանալ: Ոչ ոք այդ մասին չգիտեր: Ոչ մի հայտարարություն չկար քաղաքապետարանում և միայն հոկտեմբերի 12-ին, լսումներից մեկ ժամ առաջ, քաղաքապետարանում հաստատեցին, որ տեղի կունենան հանրային լսումներ», ասեց Մանյա Մելիքջանյանը:
Էկոլոգների մտահոգությունն այն է, որ ՓՀԷԿ-ի շինարարությունը` Ձորագետ գետի Չքնաղ վտակի վրա, ամբողջությամբ կոչնչացնի գետի էկոհամակարգը և կփչացնի լանդշաֆտը, որը գրավում է զբոսաշրջիկներին: «Մեզ նաև հավաստիացնում էին, որ Արմանիսի հանքվայրը ևս չի վնասի գետը, բայց մենք արդեն կանգնած ենք աղետի առջև: Հիմա նաև ՓՀԷԿ-ը», - նշեց էկոլոգը: Նախագծի մասին մանրամասեր չկարողացանք պարզել:
«Մենք խնդրեցինք նախագիծը, որպեսզի մանրամասն ծանոթանանք, բայց նրանք այն չտվեցին,ասացին, որ դիմենք գրասենյակ: Իսկ ինչի՞ համար են լսումները, որ նույնսիկ չենք կարող նորմալ ծանոթանալ փաստաթղթերի հետ: Ես ներկայացրել եմ կարծիքս գրավոր ձևով, որ լսումները համարում եմ անվավեր, քանի որ նրանք խախտումներով են անցկացվել: Բայց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը այն չընդունեց: Նա արձանագրություն չտվեց, քանի որ, իր խոսքերով, արձանագրությունը կկազմվի քիչ ուշ` նախարարությունում», ասեց Մանյա Մելիքջանյանը:
Հոկտեմբեր 12, 2012 at 17:38
