Միայն սեպտեմբեր ամսին Հայաստանի շրջակա միջավայրին պատճառվել է 6 միլիոն դրամի վնաս

Միայն սեպտեմբեր ամսին Հայաստանի շրջակա միջավայրին պատճառվել է 6 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Միայն սեպտեմբեր ամսին Բնապահպանական պետական տեսչության կողմից խախտումների քննության արդյունքում կայացվել է 4160000 դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 60 որոշում: Հաշվարկվել է 6086800 դրամի ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե սեպտեմբերին մուտք է եղել 7040000 դրամ գումար:                                    

Հոկտեմբերի 1-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում կայացվել է 680000 դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 14 որոշում: Հաշվարկվել է 1128500 դրամի ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե հոկտեմբերին մուտք է եղել 3420000 դրամ գումար:                                   

Հոկտեմբեր 18, 2012 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր