ԱԻՆ` Մադանի գերեզմանոցից արտահոսք չի նկատվել

ԱԻՆ` Մադանի գերեզմանոցից արտահոսք չի նկատվել

ԷկոԼուր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Ալավերդու Մադանի մկնդեղի գերեզմանոցը ճաքեր է տվել եւ վերջինիս պարունակությունը աղտոտել է Դեբեդ գետը: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, հոկտեմբերի 17-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ-ի, Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիներն ու Ալավերդու քաղաքապետը: «Բնապահպանական տեսուչները նմուշ են վերցրել… Արտահոսք չկա:  Սա Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից հետո երկրորդ օբյեկտն է, որը պետք է ծածկվի: Դրա համար հատուկ ծրագիր է ներկայացվել ՄԱԿ, որը հաստատվել է…»,- ասաց Ն. Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ, Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը www.aarhus.am կայքում գրում է. «… Փաստորեն վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ճաքերը խորացել են, սակայն աղետալի վիճակ չկա: Սակայն հետագայում հնարավոր աղետից խուսափելու համար, անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկվեն…»: Անուշ Էվոյանը նաեւ խոստանում է մոտ ժամանակներս ավելի հստակ տեղեկատվություն եւ լուսանկարներ տրամադրել: 

Հոկտեմբեր 18, 2012 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր