

Գրիշա Բալասանյան, Հետք
Քիչ առաջ 75 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ 131 պատգամավորներից 84-ը գաղտնի փակ քվեարկությամբ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ:
Հիշեցնենք, մինչ այս, նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր խմբակցության մեկ այլ պատգամավոր` Սամվել Բալասանյանը: Նա ընտրվեց Գյումրու քաղաքապետ եւ պատգամավորական մանդատը վայր դրեց:
Հոկտեմբեր 22, 2012 at 19:25
