ՀՀ կառավարությունը փոփոխում է ընդերքի վերաբերյալ իր ընդունած որոշումներից մեկը

ՀՀ կառավարությունը փոփոխում է ընդերքի վերաբերյալ իր ընդունած որոշումներից մեկը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ կկատարի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» №1758–Ն որոշման մեջ: Փոփոխությունները պայմանավորված են Ընդերքի մասին նոր օրենսգրքի պահանջներով: Ներկայացնում ենք մասնավորապես որոշման 2-րդ կետի ա ենթակետում կատարված փոփոխությունները.

««Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն են՝

  • ՀՀ տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, ինչպես նաև ընդերքօգտագործման փաստաթղթերի և օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ընդունումը և տնօրինումը
  • երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռի և հանքավայրերի ու օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկությունների ընդունումը և պահպանումը
  • երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը, պահպանությունը և ՀՀ օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը
  • միասնական կոորդինատային համակարգով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատների համադրումը ֆոնդային նյութերի հետ, ֆոնդային նյութերում փոփոխությունների կատարումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
  • օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծում և վարումը»:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Հոկտեմբեր 23, 2012 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր