

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 25-ին կհաստատի սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտիավորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը: «Սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը հաստատելու, սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին ու դրանց կից ներկայացվող ամփոփագրի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1581-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի համաձայն` կհաստատվեն նաեւ սեյսմաշրջանացման աշխատանքների իրականացման կարգը, սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման կարգը:
Սեյսմիկ շրջանացման քարտեզները հիմք են հանդիսանում Հայաստանում սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի համար:
Սեյսմաշրջանացումը տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրումն է և տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցման հիմնական սկզբունքներից և սեյսմակայուն շինարարության ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Հոկտեմբեր 23, 2012 at 16:14
