Ուժեղացվելու է ՀԱԷԿ-ի սեյսմիկ պաշտպանությունը

Ուժեղացվելու է ՀԱԷԿ-ի սեյսմիկ պաշտպանությունը

ԷկոԼուր

Ուժեղացվելու է ՀԱԷԿ-ի սեյսմիկ պաշտպանությունը: «Հայպետատոմհսկողություն» գործակալության աջակցությամբ եւ ՄԱԶԾ-ի ու ՄԱԳԱՏԷ-ի միջոցով ձեռք է բերվելու 6 նոր, ժամանակակից սեյսմոգրաֆ, որոնք տեղադրվելու են ՀԱԷԿ-ի շուրջը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: Ֆրանսիացի մասնագետների օջանդակությամբ ժամանակավոր հիմունքներով 4 նոր սեյսմոգրաֆ արդեն իսկ տեղադրվել է Գորիս, Կապան, Եղվարդ, Խնածախ համայնքներում` սեյսմիկ աղմուկների մակարդակը չափելու նպատակով։ Սարքերը գործելու են մինչև 2013 թ. մարտ, որից հետո նախատեսվում է դրանք տեղադրել մշտական հիմունքներով։ Ներկայումս ֆրանսիացիները սեյսմոգրաֆների տեղադրման ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարում Գյումրիում, Բավրայում, Ստեփանավանում: Ինչպես տեղեկացնում է նախարարության կայքը, Հայաստանում են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնց հետ միասին շարունակվում են Հայաստանում տարվող ուսումնասիրությունները:

Հոկտեմբեր 23, 2012 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր