Գեղարքունիքի մարզի համայնքների մեկ երրորդում արձանագրվել է սեփական եկամուտների հավաքագրման ցածր կատարողական

Գեղարքունիքի մարզի համայնքների մեկ երրորդում արձանագրվել է սեփական եկամուտների հավաքագրման ցածր կատարողական

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի համայնքների մեկ երրորդում հինգ հարկատեսակների գծով սեփական եկամուտների հավաքագրման մասով արձանագրվել է ցածր կատարողական:  2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3 մլրդ 163 մլն դրամի դիմաց կազմել են 2 մլրդ 796 մլն դրամ, կատարողականը 88.4.% է: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը, հոկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը կատարողականի ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքների ղեկավարներին հորդորել է հետեւողական աշխատանքներ իրականացնել առաջիկա ամիսներին իրավիճակը շտկելու համար: Նա անթույլատրելի է համարել համայնքներում ոչ արդյունավետ վարչարարության իրականացումը` եւս մեկ անգամ ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ այդ գումարներն ուղղվում են համայնքային բյուջե, նպաստում տեղերում ծրագրերի իրականացմանը:

Հոկտեմբեր 24, 2012 at 12:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր