Հայ եւ իրանացի պաշտոնյանները քննարկեցին բնապահպանության եւ հանքարդյունաբերության ոլորտների վերաբերյալ հարցեր

Հայ եւ իրանացի պաշտոնյանները քննարկեցին բնապահպանության եւ հանքարդյունաբերության ոլորտների վերաբերյալ հարցեր

ԷկոԼուր 

Հայ եւ իրանացի պաշտոնյաները Երեւանում քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, հանքարդյունաբերության, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթական, մշակութային բնագավառներին, ինչպես նաև միջմարզային համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը: Քննարկումներն անցկացվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում: Նիստը բացել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն: «Ներկայումս օրակարգում են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի և նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառներում»,- իր ելույթում մասնավորապես ասել է նախարար Արմեն Մովսիսյանը: Հոկտեմբերի 25-ին կողմերը ստորագրել են «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիր»:

Լուսանկարը` www.minenergy.am կայքի

Հոկտեմբեր 25, 2012 at 17:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր