Հայաստանում նավթ ու գազ կարդյունահանե՞ն

Հայաստանում նավթ ու գազ կարդյունահանե՞ն

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը շարունակում է հետեւողականորեն Հայաստանում խթանել հանքարդյունաբերությունը: Այս անգամ խոսքը նավթի եւ գազի մասին է: Նոյեբերի 1-ին գործադիրը հաստատել է ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրելու կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, ամրագրվում են նշված ուսումնասիրության համար նախատեսված պայմանագրային տարածքների չափերն ու սահմանները։ Ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, մեկ այլ որոշմամբ էլ  հաստատվել է նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևը։ Պայմանագրով կառանձնացվեն պայմանական տարածքներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքի ժամկետները, կսահմանվեն դրանց նվազագույն ծավալը, արժեքը, նավթի և գազի շուկայական արժեքի որոշման եղանակը:

Նոյեմբեր 01, 2012 at 17:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր