Դրախտիկ գյուղից` ստիպված կովերին պետք է վաճառեն, իրավիճակը լուրջ է

Դրախտիկ գյուղից` ստիպված կովերին պետք է վաճառեն, իրավիճակը լուրջ է

ԷկոԼուր

Այս տարի Գեղարքունիքի մարզը մնացել է առանց անասնախոտի: Կլիմայի փոփոխությունը, թե անբերրիությունն է պատճառը թե ոչ, բայց փաստն այն է, որ անցյալ տարի խոտն այնքան  ցածր էր, ինչպես երբեք: Սերմի գներն էլ աճել են: Բնակիչներն ասում են, որ ձմռանը սպասվում է կենդանիների մորթ: Դրախտիկ գյուղի բնակիչ. «Կարտոշկան հիվանդացավ, նորմալ չենք կարող կարտոշկա հանել, ծառերի բերքը չկա: Ուզես` փորձես, ոչ մի հատ չես ճարի, ծառի վրա մի հատ խնձոր չկա: Խոտհարքը տենց, ծառը տենց, անասունը տենց, ի՞նչ պետք է անենք: Եթե պետությունը ինչ-որ աջակցություն ցույց տա, հնարավոր է ժողովուրդը մի քիչ…, բայց թե չէ, վիճակը շատ ծանր է: Անասունը էժանացրել են, միսը էստեղ սարքել 1800 դրամ, տարել են ենտեղ 3000 դրամ են ծախում, գյուղացին չի կարող նորմալ իր միսը ծախի. իր անասունը պահել է, չարչարվել է, տանջվել է: Մի անասուն պահելու համար 3 տարի պետք է, 3 տարի պահես, տանես ձրի գցես, էլ ինչ մնաց: Անասնակեր չկա: …Իսկ ես գնամ քաղաք` ինչ-որ տեղ խնդրեմ մի տեղ, միս չեմ կարա տամ, չեմ կարա հանձնեմ, տեղ չկա հանձնելու, ոչ ոք չի ասում գյուղացին մեղք էլ է. 3 տարի էդ անասունը չարչարվել, պահել է միսը գոնե նորմալ հանձնենք: Հիմի ես, ոնց որ ասած 10 հեկտար խոտհարք ունեմ վարձակալած, անցած տարի էլ եմ վարձակալել, էս տարի էլ եմ վարձակալել, 10 հեկտարից կքաղեմ ընդհամենը 3, 4 տոննա խոտ: Որ ունենամ 15 անասուն, չգիտեմ, թե ոնց եմ պահելու….:… Մեր հաշվարկներով 2 տոննա` 200 կգ, մի անասունին: … Ստիպված ենք անասունը ծախենք ու մնանք նենց, բայց դե եկող տարին էլ չենք ունենա»:



Նոյեմբեր 02, 2012 at 13:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր