«Ավելի լավ է` մի խանգարեք քաղաքացիական հասարակությանը»

«Ավելի լավ է` մի խանգարեք քաղաքացիական հասարակությանը»

ԷկոԼուր

Քաղաքացիական հասարակության առջեւ կանգնած մարտահրավերները եւ խնդիրները դարձան քննարկման առարկա, որը կազմակերպել էր Գործընկերություն հանուն բաց հասարակությունը  նոյեմբերի 5-ին` Երեւանում: Քննարկմանը մասնակցեցին ավելի քան 60 հասարակական կազմակերպություններ: Անհանգստություն է առաջացնում քաղաքացիական հասարակության նկատմամբ գործադիր իշխանության ճնշումը եւ այդ ճնշման համար մշակվող մեխանիզմները: Խոսքը հիմնականում քաղաքացիական հասարակության զարգացման հայեցակարգի մասին է, որը մշակել է Հանրային խորհուրդը: Հայեցակարգը ներկայացվեց Հանրային խորհրդի անդամ, իրավաբան Հովհաննես Հովհաննիսյանի կողմից:

Իր ելույթում Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, ծրագրերի գծով տնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ այդ հայեցակարգի մշակման գործում քաղաքացիական հասարակության հայտնի ներկայացուցիչներ չեն մասնակցել: «Մեզ մոտ լուրջ ճնշում կա անկախ լրատվամիջոցների նկատմամբ դատարանների միջոցով: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ դատախազությունը կախում ունի գործադիր իշխանությունից»,- ասաց Դավիթ Ամիրյանը` ընդգծելով, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ազատ լինի իր գործողություններում: Հայեցակարգի մասին ծայրահեղ բացասաբար արտահայտվեցին Ավետիք Իշխանյանը (Հայաստանի հելսինկյան կոմիտե), Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), Ստեփան Դանիելյանը (Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն), Լեւոն Բարսեղյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ): «Ավելի լավ է` մի խանգարեք քաղաքացիական հասարակությանը»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Նոյեմբեր 05, 2012 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր