Թուրքիայի էներգետիկայի նախարարը ԴԺԳՈՀԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՑ

Թուրքիայի էներգետիկայի նախարարը ԴԺԳՈՀԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՑ

asekose.am

Թուրքիայի էներգիտակայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը երեկվա ասուլիսին, հերթական անգամ առիթը բաց չթողնելով,  դժգոհել է Մեծամորի հայկական ատոմակայանից:

Ինչպես  հաղորդում են թուրքական լրատվամիջոցները,  թուրք նախարարը լրագրողներին հայտնել է, որ իրենք միջազգային ասպարեզում բարձր մակարդակով միջոցառումներ են իրականացնելու՝ կասեցնելու հայկական ատոմակայանի գործունեությունը, որը գտնվում է Իգդիրից  16կմ հեռավորության վրա:

Նրան շատ է մտահոգել այն հարցը, որ հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով  երկարաձգվել է:

Հիշեցնենք, որ թուրքական կառավարությունը ծրագրել է կառուցել 3 ատոմակայան:

Նոյեմբեր 06, 2012 at 11:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր