

ԷկոԼուր
Նոյեմբերի 5-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրային հարցերի նախարար Ռաշիդ բին Ահմեդ Ֆահդի հետ քննարկել են ջրային պաշարների կառավարման ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցեր: Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը հանդիպման ընթացքում տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում խմելու ջրի կառավարման համակարգի մասին: Նա ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրային հարցերի նախարարին հրավիրել է Հայաստան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու համար:
Նոյեմբեր 06, 2012 at 16:44
