

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը հայտարարում է «Սեւանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Թեկնածուների նկատմամբ պահանջներից ոչ մեկում խոսք չկա ոչ թեկնածուի մասնագիտության, ոչ էլ շրջակա միջավայրի ոլորտում մասնագիտացված լինելու մասին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
• բարձրագույն կրթություն.
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ հիմնադրամի տնօրենի կամ տեղակալի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• հիմնադրամի զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն է:
Նոյեմբեր 07, 2012 at 15:18
