Համայնքների եւ շրջակա միջավայրի շահերը պաշտպանելու փոխարեն EBRD-ն շեշտը դնում է հանքարդյունաբերական կորպորացիանների կոմերցիոն շահույթի վրա

Համայնքների եւ շրջակա միջավայրի շահերը պաշտպանելու փոխարեն EBRD-ն շեշտը դնում է հանքարդյունաբերական կորպորացիանների կոմերցիոն շահույթի վրա

ԷկոԼուր

CEE Bankwatch միջազգային ցանցը տարածել է հաղորդագրություն, որտեղ բացասական գնահատական է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD)` հանքարդյունաբերական ոլորտի քաղաքականությանը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Նրանք, ովքեր հետեւում են մեր աշխատանքին` կապված հանքարդյունաբերության ոլորտում EBRD-ի գործունեության հետ, գիտեն բանկի աշխատանքի նկատմամբ մեր դժգոհության մասին: Դա կապված է մի շարք խնդիրների հետ` սկսած հումքային ապրանքնների արտահանման նկատմամբ կախվածության ուժեղացումից ու էկոլոգիական խնդիրների սրումից, վերջացրած տեղական համայնքների համար բացասական հետեւանքներով:

Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության քաղաքականության հաստատումից հետո բանկի քաղաքականության մեջ մի շարք խնդիրներ մնացին անտեսված: Օրինակ` կապը EBRD-ի կողմից ածուխի արդյունահանմանն աջակցելու եւ կլիմայի վրա ածուխի այրման ազդեցության միջեւ: Մի ամբողջ շարք այլ կարեւոր հարցերի լուծումը` այդ թվում բնության կարեւոր օբյեկտների պաշտպանությունը (օրինակ` սառցարանների), արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսությունների դիվերսիֆիկացիան եւ թափանցիկության ամրապնդումը, հանքարդյունաբերության մեջ մասնակցությունը եւ եկամուտների բաշխումը, տեղափոխվել է այլ քաղաքականությունների եւ ռազմավարությունների  վերանայման շրջան:

Չնայած EBRD-ի` խորհրդատվության լիարժեք գործընթացի ապահովման մասին  բարձր հայտարարություններին, արդյունքը ոչ բավարար չափով ներառում է տարբեր կարծիքներ:

Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության քաղաքականության հաստատումը չի կարող հիմք հանդիսանալ հանքարդյունաբերության ոլորտում  EBRD-ի պակաս վնասակար գործունեության համար: Փաստաթղթում գործնականում ոչինչ չկա բացի բանկի գործունեության ընդլայնման մասին սովորական սցենարով նկարագրությունից: Նրանում բացակայում է նաեւ ցանկացած տարբերակների առաջարկություն` տեղական բնակչության եւ շրջակա միջավայրի շահերի հաշվեկշռման համար, դրա փոխարեն շեշտը դրվում է հանքարդյունաբերական կորպորացիաների կոմերցիոն շահույթի վրա:

Նոյեմբեր 08, 2012 at 15:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր