ՀՀ կառավարությունը Ատոմային նոր էներգաբլոկների նախագծային անվտանգության պահանջները թարգմանեց անգլերեն

ՀՀ կառավարությունը Ատոմային նոր էներգաբլոկների նախագծային անվտանգության պահանջները թարգմանեց անգլերեն

ԷկոԼուր

Նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հաստատեց միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի նախագծային անվտանգության պահանջները անգլերեն լեզվով: «Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում նոր միջուկային տեղակայանքի կառուցմամբ, որը հրամայական է դարձնում միջուկային տեղակայանքների նախագծային անվտանգության նկատմամբ կարգավորող պահանջներ սահմանելը»,- նշված է նախագծում:

Փաստաթղթում ներկայացված են անվտանգության ապահովման սկզբունքներն ու նպատակները, անվտանգության գնահատումը, սարքավորումների դասակարգումը անվտանգության տեսակետից, ռադիոակտիվ թափոնների կառավարումը, վառելիքի հետ կապված աշխատանքները, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի անվտանգության ապահովման պահանջները, ճառագայթային պաշտպանությունը, վթարային պատրաստվածությունը, որակի կառավարման համակարգը: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթերի համաձայն` այդ պահանջները համահունչ են միջազգայնորեն ընդունված անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին:

Նոյեմբեր 08, 2012 at 15:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր