

ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է ուղարկել Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանին, որով պահանջում է ներկայացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի բոլոր թեկնածուների ցուցակը: Դաշինքը անվստահություն է հայտնում նախարարությանը` տնօրենի պաշտոնի նշանակման գործընթացի թափանցիկության առումով: Նշենք, որ նախարարությանը մոտ կանգնած շրջանակներում քննարկվում են մի քանի թեկնածություններ, այդ թվում այնպիսի մարդկանց թեկնածություններ, ովքեր զբաղվում են որսորդությամբ:
Նոյեմբեր 08, 2012 at 16:33
