

ԷկոԼուր
Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Արփա-Սևան թունելի առանձին հատվածներում հիմնանորոգման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման որոշում: Ինչպես տեղեկացնում է գործադիրի պաշտոնական կայքը, որոշումը թելադրված է նոյեմբեր-հունվար ամիսներին Արփա և Եղեգիս գետերի ջրի նվազագույն ծավալով, ինչը հնարավորություն կտա մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ն իրականացնել 180 մլն դրամի շինարարական վերականգնման աշխատանք։ Թունելի հիմնանորոգումն իրականացվում է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ։
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, որով հստակեցվում են հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործառույթները։
Նոյեմբեր 16, 2012 at 11:08
