Բնապահպանության նախարարը եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական նորանշանակ ներկայացուցիչը քննարկել են առաջիկա համատեղ ծրագրերը

Բնապահպանության նախարարը եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական  նորանշանակ ներկայացուցիչը քննարկել են առաջիկա համատեղ ծրագրերը

ԷկոԼուր

Նոյեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանն այսօր ընդունել է   Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական  նորանշանակ ներկայացուցիչ  Պատրիս Կյող-Բիզոյին:

Կողմերն անդրադարձել են Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի գործունեությանը, նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի 17 տարիների արդյունավետ  համագործակցությանը, ինչպես նաև քննարկել` առաջիկա ծրագրերի հետ առնչվող ճանաչողական բնույթի հարցեր:

Բնապահպանության նախարարը, ով նաև Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական և գործառնական ազգային համակարգողն է, նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը հանդիսանում է այն կառույցներից, որի միջոցով Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը/ԳԷՀ/ հաջողությամբ իրականացրել է  ազգային և  տարածաշրջանային բազմաթիվ  ծրագրեր:

Սկսած 2005թ. ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջև յուրաքանչյուր տարվա համար ստորագրվում է բնապահպանության ոլորտի տարեկան աշխատանքային ծրագիր (ՏԱԾ):

Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում Հայաստանի ազգային պարկեր շրջայցեր կազմակերպելու:                                                                                   

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նոյեմբեր 22, 2012 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր