

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 22-ին Սեւանա լիճ է բաց թողնվել 366000 իշխանի մանրաձուկ: Միջոցառման հետ կապված Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են Սևանա լիճը գոտևորող անտառային բոլոր ճանապարհների փակման և հսկիչ կետերի տեղեկայման, լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման, շուրջօրյա հերթապահության սահմանման մասին հարցեր: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ ողջ ազգաբնակչության շրջանում պետք է իրականացնել բացատրական աշխատանքներ, որպեսզի վերջ դրվի ձկնագողությանը, եւ մանրաձուկը պահպանվի: Նա զգուշացրել է, որ ձկնագողության դեպքերի նվազեցման ուղղությամբ կազմակերպվելու են խիստ միջոցառումներ:
Նոյեմբեր 23, 2012 at 18:29
