

ԷկոԼուր
Ջերմուկում գոյություն չունի այն հասցեն, որտեղ պետք է տեղի ունենային «Գնդեվանք» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները: Տեղի հասարակայնությունը չի կարողացել մասնակցել նոյեմբերի 26-ին նշանակված լսումներին: Ինչպես հայտնում է Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը, հասարակայնության ներկայացուցիչները փորձել են գտնել լսումների մասին հայտարարության մեջ նշված Արփա- Սևան փողոց 1 հասցեն: Ջերմուկի քաղաքապետարանի տվյալների բազայում նման փողոց չկա: Բնապահպանության նախարարություն են զանգել, նրանց ասել են, որ Բնապահպանության նախարարությունից ներկայացուցիչ չի եղել, դրա համար չեն կարող վայրն ասել: Զանգահարել են «Բի Էս Բի» ՍՊԸ, որը նախագիծը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության, բայց ընկերությունն այդպես էլ չի բացատրել, թե որտեղ են անցկացվում լսումները: Հետո ընկերությունում պարզապես դադարել են պատասխանել հեռախոսազանգերին:
«ԷկոԼուր»-ը դիմում է Բնապահպանության նախարարությանը.
- պահանջում ենք «Բի Էս Բի» ՍՊԸ-ի փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումները ճանաչել անվավեր եւ պահանջել նոր հասարակական լսումների անցկացում
- նաեւ պարտադիր ենք համարում նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետի մասնակցությունը լսումներին:
Նոյեմբեր 26, 2012 at 18:15
