

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Կողմերը քննարկել են նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին հաջորդած պայմանավորվածություններին ընթացք տալու, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարների հարցերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Արամ Հարությունյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին ներկայացրել է Հայաստանի բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները: Արամ Հարությունյանն առաջարկել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիներին հրավիրել Հայաստան՝ փորձի փոխանակման համար և ծանոթանալու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին և էկոտուրիստական ներուժին:
Անրի Ռենոն հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստան է ժամանելու Ֆրասիայի զարգացման գործակալության ղեկավարությունը և կողմերի համաձայնության դեպքում կնախատեսվի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի մի շարք ծրագրերի ֆիանասավորման խնդիրներ:
Դեկտեմբեր 06, 2012 at 11:20


