“Deno Gold Mining Company”-ն պոչատար խողովակաշարի վթարի փաստի առթիվ դիմել է դատախազություն

“Deno Gold Mining Company”-ն պոչատար խողովակաշարի վթարի փաստի առթիվ դիմել է դատախազություն

ԷկոԼուր

 “Deno Gold Mining Company” ՓԲԸ-ն Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարի վթարի առնչությամբ իր ունեցած փաստերով դիմել է Կապանի դատախազություն՝ քրեական հետաքննություն սկսելու համար: Այս մասին նշված է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Թադեւոսյանի՝ “ԷկոԼուր”-ին ուղղված նամակում: Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, եւ նույն օրը “Deno Gold Mining Company” ՓԲԸ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ պատահածը սաբոտաժի արդյունք է: Նամակում նաեւ նշված է. “Հանդիպում է տեղի ունեցել նաև Կապանի Ոստիկանության բաժնի հետ, որի ընթացքում նրանց նույնպես տրամադրվել է առկա տեղեկատվությունը:

Ընկերության ղեկավարությունը հանդիպել է Բնապահպանության Նախարարության ներկայացուցիչների հետ և ներկայացրել նրանց առկա փաստերն ու տեղեկատվությունը: Արտահոսքի օրը ընկերությունը իրականացրել է մաքրման աշխատանքներ, որոնք ամբողջությամբ ավարտին են հասցվել հենց նույն օրը: Ընկերությունում ուժեղացվել են անվտանգության միջոցները ՝ ապագայում սաբոտաժի դեպքերը կանխելու համար: Ընկերությունը մոտ ապագայում կյանքի կկոչի նոր լրացուցիչ անվտանգության համակարգ, որը կնվազեցնի ապագա ռիսկերը: Դինո Գոլդի ղեկավարությունը հրավիրել է Բնապահպանության Նախարարության ներկայացուցիչներին երկու շաբաթը մեկ անգամ կազմակերպել այցելություններ և ստուգել պոչամբարն ու պոչատար խողովակաշարը”:

Դեկտեմբեր 07, 2012 at 10:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր