

ԷկոԼուր
Մեղրաձորում ցիանային արտադրության վերաբերյալ նոր հասարակական լսումները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: Սակայն մինչ օրս հասարակայնությունն այդպես էլ չստացավ ոչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած հասարակական լսումների արձանագրությունը, ոչ ամբողջական նախագիծը:
Բնապահպանության նախարարության կայքում տեղադրված է նախագծի մի հատվածը, որը վերաբերում է մթնոլորտային օդի աղտոտվածությանը: «ԷկոԼուր»-ը ներկայացնում է լսումների մասին պատմող տեսանյութը եւ ցիանային նախագծի վերաբերյալ որոշ տվյալներ, որոնք նախագծող, Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյանն անվանեց գործնականում անվտանգ:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Մեղրաձորի հանքում կան հանքաքարեր, որոնց պարունակությունը հասնում է 80-ից մինչեւ 150 գրամ տոննայի մեջ: Դա բավականին հարուստ հանքաքար է: Այդ հանքաքարը եթե տեղափոխեին Արարատ, որտեղ արտադրողականությունը կազմում է օրական 3000 տոննա, մենք կաղքատացնեինք եւ կկորցնեինք ոսկին: Դրա համար որոշվեց, որ տեղում ավելի պարզ տեխնոլոգիայով, ավելի քիչ նյութեր օգտագործելով ոսկի կորզել` հասցնելով արտադրությունը մինչեւ 92%: Եթե ձեռնարկությունն աշխատի 360 օր, 21,4 տոննա օրական արտադրողականություն կունենա: Հանքաքարը ջարդվում է ջարդիչով, աղացվում է եւ տալիս են ցիանավորման: Լինելու են ցիանավորման ծածկված բակեր, որտեղ տալիս են նատրի կամ կալի ցիանը եւ տալիս են կրի կաթ: Կրիկաթը տալիս են նրա համար, որպեսզի ցիանի լուծույթները լինեն կայուն, եւ արտանետումներ չլինեն: Սա արվում է ոչ միայն արտանետումները կանխելու համար, այլ արվում է նրա համար, որ տեխնոլոգիան պաշտպանի, ցիանը չկորչի: Ցիանավորումից հետո արդեն ոսկով հարուստ լուծույթը, լուծված ոսկին նստացնում են կատոդների վրա, հետո ջրի շիթով պոկում են ոսկին ու արծաթը, ստանում են Դորեի ձուլվածք, այսինքն` արծաթը ոսկու հետ համատեղ, համարյա Արարատի պարունակության չափ, մի քիչ ավել: Չորացվելուց հետո խառնում են հանքաքարի հետ, ուղարկում են Արարատ` վերամշակման: Նույն տեխնոլոգիան մենք դրել ենք, Մասիսում էլ է աշխատում ու աշխատում է Արարատում: Սակայն, ի տարբերություն Արարատի, որտեղ կա սորբցիոն պրոցես, այսինքն այդ ցիանը լուծելուց հետո նստացնում են ածուխի վրա, հետո ածուխը վերականգնում են, դրա համար օգտագործում են թթուներ, հիմքեր եւ այլն, կան արտանետումներ, պարզված տեխնոլոգիայում այդ բոլոր վերականգնման պրոցեսները չկան: Այսինքն` բնապահպանական տեսակետից շահում է նա, որ մենք չենք օգտագործում ուրիշ քիմիական նյութեր` քսանտագենատ եւ այլն, չեն օգտագործվում ծանր մեքենա, ֆլոտո-մեքենաներ, սեղաններ եւ այլն: Եւ սա թույլ է տալիս ոսկին չկորցնել` ուղարկելով Արարատի գործարան: Տեղամասն աշխատելու է շրջանառու ջրի համակարգով: Ոչ մի լուծույթ չի թափվելու գետը, կամ շրջակա միջավայր, ինչի համար, որովհետեւ բոլոր լուծույթները պարունակում են 3-5 միլիգրամ լիտրում ոսկի: Ոչ մեկ թույլ չի տա, որ այդ ոսկին թափվի շրջակա միջավայր կամ գետ, դրա համար լուծույթները էլեկտրոլիզից հետո վերադառնում են նորից տեխնոլոգիայի գլխամաս, ավելացվում է ցիանիդ, եւ պրոցեսը շարունակվում է: Ոչ մի արտահոսք տեղի չի ունենում: Հիմնական արտանետումները, որ կարող են տեղի ունենալ եւ ձեզ անհանգստացնել, դա փոշին է, որը տեղի կունենա ջարդումից, եւ կրի փոշին է, որ կարող է օգտագործվել, ասենք, կիր լցնելուց: Ամեն մի տոննայի համար օգտագործվում է 650 գրամ ցիանիդ եւ 2,5 կիլո կիր: Թեկուզ բոլոր պրոցեսները ավտոմատացված է լինելու, միեւնույնն է, կրի պակասության դեպքում պրոցեսը դադարեցվում է, մինչեւ կիրը չտան, բայց մենք նախատեսել ենք, որ կարող են լինել ցիանի արտանետումներ: Այդ արտանետումները արտադրական հրապարակում կազմում են… 005 նորմայի սահմաններում: Այսինքն` բոլոր արտանետումները նորմայի մեջ են եւ արտադրական հրապարակից դուրս դրանք ազդեցություն չունեն:
Ժոռա Առաքելյան` Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող.
-Նախագծի մեջ նշված է, որ արտադրական կեղտաջրերի մի մասը եւ կենցաղային կեղտաջրերը միասին խարնուրդ է կազմվելու եւ ուղղվելու է Հանքավան-Հրազդան մաքրման կայանը, մաքրվելուց հետո թողնվելու է Մարմարիկ գետը: Իսկ որտե՞ղ եք Դուք տեսել Հանքավան-Հրազդան մաքրման կայան:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Ուրեմն դրանք լաբորատոր հետազոտության ջրերն են եւ կենցաղային կեղտաջրերը, որոնք գնում են Հանքավան-Հրազդան կոլեկտորը եւ մտնում են Հրազդան մաքրման կայան:
Ժոռա Առաքելյան` Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող.
-Ոչ Հրազդանի մարքման կայանն է աշխատում 20 տարի, եթե ոչ ավել: Դուք նշել էիք որ 1986թ-ից դա աշխատում է, չէ, ոչ դա, ոչ էլ մյուսն է աշխատում: Հարց, ո՞նց է դա մաքրվելու:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Եթե կոլեկտորը չի աշխատում, հիմա արտադրվում են ինքնավար կենսաբանական մաքրման կայաններ, որը մինչեւ 98% մաքրում է այդ ջուրը եւ կարող է թողնել արտադրության մեջ: Եթե կոլեկտորը իրոք չի աշխատում, ուրեմն ձեռնարկությունը պարտավոր կլինի` դնի ինքնավար մաքրման կայաններ:
Ժոռա Առաքելյան` Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող.
-Նախագիծ եք ներկայացնում, այնտեղ գրել եք, որ ուղղվելու է մաքրման կայան, դուք չեք գրել, եթե չաշխատի, ուրեմն սենց:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Մենք հաշվի կառնենք ձեր դիտողությունը, նախագծում կանենք համապատասխան փոփոխություն:
Մեղրաձորի բնակիչ 1.
-Աշխարհում շատ տեղեր կան` մեկը Շվեցարիայում, որ քաղաքի կենտոնում կան հարստացուցիչ հանքեր: Մեր հանքի ղեկավարությունը հնարավորություն ունի՞, որ միջազգային տեխնոլոգիաներով…, գնեն այդ սարքավորումները, որ պաշտպանեն լրիվ այդ համակարգը եւ տեխնոլոգիան, որ ոչ էկոլոգիային եւ մարդկանց վնաս չտա: Ունի՞ այդ հնարավորությունը:
Վարդան Մարգարյան` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն եւ սեփականատեր.
-Ինչը որ մեր տեխնոլոգիային չի բավարարի, մենք անպայման դա կգնենք: Մենք շատ սահմանափակված հնարավորություններ ունենք: Այսօր Արարատի ոսկու կորզման գործարանն է, որ, ասենք, հանքաքար կվերցնի, Արզաքանցյան Տիգրանի Հրազդանում բացված հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ կարանք հարստացնենք, էլի պետք է մեքենաներով տեղափոխենք, ասենք 6000 տոննան սարքենք 250-300 տոննա հարստացված մասսա ու դա էլ նորից վաճառենք կամ նորից «GeoproMining»-ին, կամ «Մանես Վալլեքս»-ին: …Ես գնացի նրան, որ բաց հանքավայրի թույլտվություն հանեմ, ինչի, որովհետեւ մենք արդեն վերեւի հորիզոնները` մոտ 4-5 հորիզոն իջել ենք, մենք վերեւի հորիզոնի հանքաքարը թողել ենք որպես շապկա էն ժամանակով, բայց դա բալանսով 3 կգ 700 գրամի մեջ նստած է, դա բալանսով մեր վրա նստած է: Ես այդ փոքրիկ մասը, որ ընդամենը, ասենք հանքային մարմնի ուղղությամբ 25մ խորությունն է, իսկ ամենափոքրերը լինելու են 5 մետր, 7 մետր, ամենախորը տեղը 25մ: Ես դա վերցնելու եմ: Դրա ռեկուլտիվացիոն պլանը լրիվ կազմված է, դրա գումարները մենք ամեն տարի փոխանցելու ենք ռեկուլտիվացիոն ֆոնդին: Արդեն փոխանցում ենք, ու ասենք, դա լինելու է համայնքի տնօրինության տակ: Եթե հանքավայրի ավարտից հետո մենք ռեկուլտիվացիոն աշխատանքները չենք անում, համայնքը տենդեր է հայտարարում, իրենք այդ գումարի շրջանակներում կարողանում են այդ ռեկուլտիվացիան անել: Մեր պրոյեկտն այնպես է կառուցած, որ այս հանքային մրամինը հանում են, դատարկ ապարները հեռացնում են, մյուս հանքային մարմնից դատարկ ապարները բերում ենք ու լցնում այստեղ: Արդեն միանգամից ոնց որ ռեկուլտիվացիոն պլանը գնում է: …Հետո ես իմացա, որ Մասիսում էլ պրոտոտիպը կա էդ արտադրամասի, շատ ուրախացա: Իրանք ինձ բացատրեցին, ահագին մենք աշխատել ենք, ես տեսա, որ որեւէ վտանգ, որեւէ արտանետում չի կարա լինի: ..Եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել, որ դա կարա վթարային լինի, ես` ինքս, այդ մտքից կհրաժարվեմ: ..Իմ երեխեքն էլ են Մեղրաձորում սովորել, ես Մեղրաձորը շատ հարգում ու սիրում եմ, այստեղի պատվավոր քաղաքացի եմ եւ այլն, ինձ թույլ չեմ տա մի ինչ-որ մազաչափ անգամ վնաս տալ:
Լեւոն Գալստյան. «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ.
-Ըստ փորձաքննության մասին օրենքի, այնտեղ պետք է նշված լինի բնապահպանական մոնիտորինգի պլանը, որը Ձեր մոտ բացակայում է, երկրորդը` վթարային արտանետումների դեպքում ինչ միջոցառումներ է լինելու, բացակայում են Ձեր մոտ: Ունե՞ք արտոնագիր` տվյալ քիմիական նյութերն օգտագործելու համար: Զրոյական տարբերակը չկա ներկայացված, թե մենք ինչի հետ ենք համեմատում: Ես թվում եմ այն կետերը, որոնք, ըստ փորձաքննության մասին օրենքի, Ձեր նախագծում պետք է լիներ: Չկա սեյսմիկ երկրաբանական գնահատականը` նախագծի: Ինձ համար ընդհանրապես բաց մնաց, թե ինչու է այս նախագիծը ներկայացվում ընդհանրապես: Նպատակն ի՞նչ է, ավելի շատ շահույթ ստանալը, թե՞ ուրիշ նպատակներ:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Մենք սոցիալ-տնտեսականն էլ չենք բերել, սա այդ նախագիծը չի, մենք ուղղակի բերել ենք, որ 41 նոր աշխատատեղ է լինելու: Ավելի շուտ ՇՄԱԳ-ի է ձեր ասածները վերաբերում, սա բնապահպանական նախագիծ է: Սա տարբեր բաներ են:
Լեւոն Գալստյան. «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ.
-Դուք ներկայացրել եք փորձաքննության, որպեսզի կատարվի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, ճի՞շտ է, թե՞ ոչ:
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ.
Հասարակական լսումների ընթացքում կարո՞ղ ենք օգտվել ՇՄԱՓ օրենքով, թե՞ պետք է լրիվ ուրիշ օրենքով ղեկավարվենք:
Կարինե Մովսիսյան` Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
-Հենց միայն այն, որ այս հասարակական լսումներն իրականացվում է, իրականացվում է օրենքի շրջանակներում, օրենքից ելնելով:
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ.
-Այսինքն` օրենքի պահանջը մենք կարո՞ղ ենք ներկայացնել:
Կարինե Մովսիսյան` Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
-Միանշանակ:
Լեւոն Գալստյան. «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ.
-Դուք օգտագործում եք խիստ վտանգավոր նյութեր, ուզում եք բնապահպանական մոնիտորինգ չունենաք: Ո՞ր օրենքով եք լուծում դա: Երկրորդը, Դուք օգտագործում եք 2-րդ դասի, 3-րդ դասի թունավոր նյութեր, որոնք արտանետվելու են մթնոլորտ, ճի՞շտ է:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Ոչ, չեն արտանետվելու: Ցիանը պիտի չարտանետվի:
Լեւոն Գալստյան. «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ.
-Տարրալվացման պրոցեսում ցիանիդի գոլորշիներ չե՞ն արտանետվում:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Ոչ:
Լեւոն Գալստյան. «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ.
-Ձեզ կբերենք լիքը գիտական հետազոտություններ, թե ինչքան է արտանետվում ցիանիդի գոլորշի: Ու դուք ոչ մի բան չեք գրել, թե այդ 40 հոգի աշխատողներից, ինչ է լինելու իրենց առողջական վիճակը: …Էս նախագիծը քննարկելն անիմաստ է, որովհետեւ 7 կետ Ձեր մոտ բացակայում է, չկա նախագծում, որոնք պարտադիր են փորձաքննության մասին օրենքով ներկայացնելու ժամանակ: Երբ որ կունենաք այդ նախագիծը, այդ ժամանակ կարելի է քննարկել: Դա իմ անձնական կարծիքն է:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Մարդիկ չեն աշխատելու այնտեղ, որտեղ խտացրած ցիան է: Նախ ցիանը չի գոլորշիանում, գոլորշիանում է HCN, սա տարբեր բաներ են, ու Աստված ոչ անի: Դրա համար էլ մենք կրակաթ ենք տալիս, որ ցիանը կայուն լինի, չգոլորշիանա: Ինքը չի անում բնապահպանության համար, ինքը անում է իր տեխնոլոգիայի համար, ավելորդ փող չտալու համար: Այսինքն` ցիանը մենք չենք թողնում, որ գոլորշիանա: Արտադրամասում, որտեղ աշխատում են, չի լինելու խիտ ցիան, այնտեղ լինելու է 1%-անոց լուծույթ, ցիանի վնասը միայն այնտեղ է, որտեղ ցիանը լուծում են, որտեղ բերում են KCN, լուծում են եւ ստանում են 28%-անոց լուծույթ: Իսկ արտադրամասում 1%-անոց լուծույթների հետ են աշխատում:
Ժոռա Առաքելյան` Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող.
-Քաղաքակիրթ աշխարհը` Եվրոպան, Ամերիկան, ցիան չի օգտագործում ընդհանրապես:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
Յուարում եմ եղել, քաղաքի մեջտեղը դրած է ցիանի գործարան, Ավստրալիայում նույն ցիանով են անում, Կանադայում: Այն, որ դու կարդացել ես, ես իմ աչքով եմ տեսել:
Վարդան Մարգարյան` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն եւ սեփականատեր.
-Հա ինչ, ամենաէժան տեխնոլոգիան է:
Հովիկ Նիկողոսյան` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ.
-Այդ հաշվարկը, որ տվել ենք` ցիանի արտանետման, ինքը ռեակտորը լրիվ փակ է, մենակ վալի տեղն է, ինքը նախ փակ է, PH պահում ենք տաս ու կեսից մինչեւ տասնմեկ, որի դեպքում ոչ մի ցիանիդի արտանետում չի կարա լինի:
Մեղրաձորի բնակիչ 2.
-Փոշին էլ է հերիք մեր գյուղին, ամեն մարդ իր շահի համար է աշխատում: Ինչքան մարդու փողը շատ է լինում, հա ուզում է շահի, մեր գյուղին ի՞նչ օգուտ, եթե դա դնում ես, Մարգարյան:
Մեղրաձորի բնակիչ 3.
-Եկեք ջոկենք չորը թացից, վատը լավից, նոր սկսենք հայտարարություններ անել: Ես վաղն էլ կարող եմ թողնել, գնալ, որովհետեւ 4 տարի չեմ աշխատել: Ես կուզեմ հիմա մեր ժողովրդի վիճակը լավ լինի, խանութներին շարժ գա: 130 ընտանիք ապրում են, աշխատում են: Լավ, բերեք փակենք, թե չկամությունն է խոսում, թե որ մի քանի մարդիկ դիմել են ու աշխատանք չեն ստացել…
Մեղրաձորի բնակիչ 2.
Մեր գյուղի ժողովուրդը չեն աշխատում, Արարատից, Զոդից են գալիս, ստեղ աշխատում: Ինչի՞ չեն աշխատում մինչեւ հիմա:
Մեղրաձորի բնակիչ 4.
Ստեղ ոչ մի հետին նստվածքներ, բաներ չկա, եթե 80-100 հոգի աշխատում է ձեռնարկությունում, շնորհակալություն, ձեր արած գործերի համար էլ շնորհակալություն: Մենք ոչ թե գյուղով ինչ-որ լարված ենք, բաներ ենք կազմակերպում, ոչ, ուղղակի գյուղի հարցն է, եթե ասենք վտանգավոր է , մենք մասնագետ չենք….Ձեզ լավ ճանաչելով` առաջարկում ենք մասնագետներ բերեք, ոչ թե ինչ-որ կողմնապահապական, այլ որ մարդիկ կարան լուրջ իրենց ասածի համար պատասխան տան:
Վարդան Մարգարյան` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն եւ սեփականատեր.
-Ես էսօր ունեմ 150 աշխատատեղ, բայց ընդունել եմ գործի մինչեւ 200 հոգի: Դուք էդ Զոդի 15-20 հոգուն, ասենք իրանց դուրս էին թողել հին իշխանությունները, ես իրանց, որպես լավ կամանդայի աշխատողներ, բերել եմ ժամանակավոր այստեղ, որ իրենց գործն անեն: Իրենք մի 2-3 ամսից գնալու են: Ես միշտ հակված եմ եղել Մեղրաձորից մարդկանց ընդունել: Սաղդ էլ դա շատ լավ գիտեք: Մի քանի մասնագետներ կան, որ Մեղրաձորում չկա, հետո ես չեմ կարող Մեղրաձորում էդ 1000 հոգուն ընդունել գործի: Տա Աստված, վաղը 1000 բան մտածենք, մենք այդ սոցիալական ծրագիրն էլ ունենք: Ես ու Հովհաննիսյան Կառլենը (Մեղրաձորի գյուղապետ) մտածել ենք տարբեր բաների մասին, որ գործը գնա առաջ, սաղին ներառենք այդ աշխատանքների մեջ: …200 մարդ է աշխատում, տալիս է ընդամենը 4500 տոննա հանքաքար, 400 հոգով Զոդը տալիս է ամիսը 120 հազար տոննա հանքաքար:…Եթե այս մասնագետը, որը սրա հեղինակն է, ձեզ չի բավարարում, ես կարամ ավելի կոմպետենտին, ոնց ասեմ, ինքն էլ է շատ կոմպետենտնի…, կարամ ուրիշ թիմ հավաքեմ, նստենք, այս հարցը լավ քննարկենք: Ինձ ամեն ձեւի ապացուցել են, որ սա վնաս չի:
Մեղրաձորի բնակիչ 4
-Դապուստիմ, կես միլիոն դոլլար ներդնում եք, էս սիստեմը սարքում եք, ասենք, մասնագետներ են, գալիս ու իրենք ապացուցում են, որ դա վնաս է:
Վարդան Մարգարյան` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն եւ սեփականատեր.
-Մի անգամից կանգնացնում եմ: Էսքան մարդու մոտ եմ ասում ու ես երեկվա երեխան չեմ:
Մեղրաձորի բնակիչ 5
Գյուղին օգուտ լինելո՞ւ է:
Վարդան Մարգարյան` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն եւ սեփականատեր.
-Եթե ես չեմ տալիս երկաթգծի այդ ծախսը, որը ռուսական կազմակերպությունն է…15 միլիոն դրամ ես ամսական տալիս եմ իրան: Էս 15 միլիոն դրամը գալու է, իմ աշխատողների աշխատավարձն է բարձրացնելու: Ես 30-35 միլիոն դրամ թողնում եմ Արարատին, որ այդ գործողություններն անեն: Էդ ամբողջը գալու է, ես ձեր ասֆալտն էլ եմ անելու, լույսերն էլ եմ քաշելու, լույսի վարձն էլ եմ վերցնելու իմ վրա…:
Դեկտեմբեր 11, 2012 at 13:31
