ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.12-07.12.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է  1.25մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել շուրջ 4.64մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.8մլն.դր. գումար

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով հաշվարկվել է 20.0հազ,դր գումարի  բնությանը պատճառված վնաս:

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով  կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 6 որոշում և  հաշվարկվել է 613.13 հազ,դր ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս: 

Վայոց ձորի տարածքային բաժնի   աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է  190.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  աշխատակիցների  կողմից Երևանի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերվել է տիրազուրկ 82 հատ ՙկարաս՚ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի թիվ 14 հատուկ դպրոցին:

Արարատի տարածքային բաժնի    աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Շիրակի  տարածքային բաժնի    աշխատակիցների կողմից հայտնաբերված  խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:  Առգրավել է  3 հատ խեցգետնորսիչներ, իսկ 3.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Երևանի տարածքային բաժնի   կողմից 1 տնտեսվարողի  մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 3.64մլն,դր  գումարի բնությանը պատճառված վնաս: 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի  մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: 

Հողերի  պահպանության ոլորտ

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  կողմից հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդերքի երկրաբանական և մակշեյդերական վերահսկողության բաժնի   կողմից  1 տնտեսվարողի  մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 99.87հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  52.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Երևանի տարածքային բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է վարչական տուգանքի  որոշում 50.0հազ.դր գումարի չափով:

Ապօրինի որս

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է վարչական տուգանքի  որոշում 50.0հազ.դր գումարի չափով:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կոտայքի  տարածքային բաժնի  կողմից շրջայցերի ընթացքում  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  30.0 հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Դեկտեմբեր 11, 2012 at 14:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր