Պատգամավորական հարցում` ինչպիսին է Ամուլսարի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության ռեժիմը

Պատգամավորական հարցում` ինչպիսին է Ամուլսարի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների  պահպանության ռեժիմը

ԷկոԼուր

Հայ Ազգային կոնգրեսից ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը  «Lydian International» ընկերության կողմից (ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ տեղական ընկերության) Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Մկրտչյանին: Հարցման մեջ մասնավորապես ասված է. «1. Վայոց Ձորի մարզի Ամուլսար լեռան տարածքում պատմության և մշակույթի ինչպիսի՞ հուշարձաններ են հայտնաբերվել, հաշվառվել և ուսումնասիրվել.

2. Տեղեկատվություն տրամադրել նշված տարածքում հաշվառված հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի և դրանց պահպանության ռեժիմի մասին.

3. Ո՞ր գերատեսչությունն է Ամուլսարի տարածքում իրականացրել հնէաբանական պեղումներ.

4. Ինչպիսի՞ պայմանագրային ժամկետներում են իրականացվել պեղումները և ո՞վ է պատվիրատուն.

5. Պատմության և մշակույթի ինչպիսի հուշարձաններ կամ գտածոներ են հայտնաբերվել նշված տարածքում և ինչպիսի՞ պատմամշակութային արժեք են դրանք ներկայացնում»: Նաեւ պատգամավորը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից խնդրում է տրամադրել ֆինանսական հաշվետվություն պեղումներն իրականացնելու համար կատարված վճարումների վերաբերյալ եւ տեղյակ պահել քննարկման տեղի և ժամանակի մասին` հարցի քննարկմանը մասնակցելու համար:

Դեկտեմբեր 12, 2012 at 11:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր