Հանքարդյունաբերության վերաբերյալ 3 հասարակական լսում 1 օրում

Հանքարդյունաբերության վերաբերյալ 3 հասարակական լսում 1 օրում

ԷկոԼուր

Դեկտեմբերի 18-ին նախատեսվում է իրականացնել միանգամից 3 հասարակական լսում հանքարդյունաբերության վերաբերյալ: Դեկտեմբերի 18-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Սոթքի գյուղապետարանում տեղի կունենան «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սոթքի ոսկու հանքավայրի բաց շահագործման փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Ս.թ դեկտեմբերի 18-ին ժամը` 14.00-ին ՀՀ Սյունիքի  մարզի Լիճքի գյուղապետարանում, իսկ ժամը 16.00-ին Վարդանիձորի գյուղապետարանում տեղի կունենան «Թաթսթոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված համապատասխանաբար Լիճքի պղնձի և Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրի /Թղկուտի տեղամաս/ շահագործման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Դեկտեմբեր 14, 2012 at 11:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր