Մենք գաղափար անգամ չունենք, թե ինչի վրա են մեր փողերը ծախսվում

Մենք գաղափար անգամ չունենք, թե ինչի վրա են մեր փողերը ծախսվում

ԷկոԼուր

Ինչի՞ վրա են ծախսվում պետական միջոցները, որոնք տրամադրվում են Սեւանա լճի պահպանման համար: Այս հարցն անհանգստացնում է հասարակական կազմակերպություններին, անհանգստացնում է նաեւ Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին: Դեկտեմբերի 15-ին «Սեւան» ազգային պարկի թանգարանում տեղի ունեցավ քննարկում` նվիրված Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագրին: Քննարկման շրջանակներում տեղի ունեցավ «ԷկոԼուր»-ի «Ով կգոյատեւի Սեւանում» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը նկարահանվել է ափամերձ 40 համայնքների բնակիչների հետ հանդումների հիման վրա: Հիմնական խնդիրները նույնն են մնացել: Սեւանի պահպանման համար բյուջետային միջոցները ծախսվում են, բայց արդյունքները համարժեք չեն ձեռնարկված միջոցառումներին:

Էնդեմիկ իշխանի պոպուլիացիայի վերականգնման համար տարեկան բյուջեից ծախսվում է 60 000 000 դրամ, ափերի մաքրման համար` 125 000 000 դրամ: Սակայն ափերը չեն մաքրվում պատշաճ կերպով, իսկ ձուկ Սեւանում գործնականում չկա: Իրենց հերթին տեղի բնակիչները, ովքեր առաջարկում են առանց ծախսերի լուծումներ, ներգրավված չեն ոչ մի ծրագրում:

«…Երբ 2005թ-ին մեր ձկնորսները դիմեցին նախագահին կոչով` միջոցներ ձեռնարկել եւ կանգնեցնել ձկնագողությունը, այն ժամանակ պաշարները հնարավոր էր փրկել: Իսկ հիմա դրանք չկան…Երբ խոսում են ջրի մաքրության մասին, որ ջրի որակը լավացել է, դա այն պատճառով էր, որ մակարդակը բարձրացել էր: Բայց կառավարությունը դրա համար ոչինչ չարեց: Արփա-Սեւան թունելը չի օգտագործվում, իսկ Որոտանի թունելը գործարկվել է ընդամենը մեկ անգամ, երբ այն փորձարկում էին:…Փոքր ՀԷԿ-երը ոչնչացնում են ձուկը… Ու՞ր են գնում այդ պետական միջոցները: Դրանք մեր փողերն են, եւ մենք գաղափար չունենք, թե ինչի վրա են դրանք ծախսվում…»:



Դեկտեմբեր 17, 2012 at 12:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր