ԱՄՆ-ում հայկական Սփյուռքը ծանոթանում է Հայաստանի հանքարդյունաբերական խնդիրներին

ԱՄՆ-ում հայկական Սփյուռքը  ծանոթանում է Հայաստանի հանքարդյունաբերական խնդիրներին

ԷկոԼուր  

Գլենդելի երիտասարդական կենտրոնում «Ակտիվիզմ, բնապահպանություն եւ ժողովրդավարության կառուցում» միջոցառման շրջանակներում «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Եղիա Ներսիսյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության վիճակը: «Մենք լուրջ խնդիր ունենք հանքարդյունաբերության հետ…Հայաստանը «պառկել է» հանքարդյունաբերական ընկերությունների տակ եւ թույլ է տալիս օգտագործել իրեն ամենացածր գնի համար… Սփյուռքը լավ գիտի, թե ինչ է ցեղասպանությունը: Բայց հիմա Հայաստանում իսկական ցեղասպանություն է…. Հայաստանը դատարկվում է: …Հայաստանում պետք է լինի Սփյուռքից հայերի հոսք, որը կպաշտպանի Հայաստանը եւ իր իրավունքները տեղում…»,- մասնավորապես ասել է Եղիա Ներսիսյանը:

Հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ: Ցուցադրվել է «Davidyan video production»-ի արտադրած հանքարդյունաբերության մասին ֆիլմը, որը ներկայացնում է Երիտասարդները` Թեղուտի պաշտպանների  պահանջը ընդերքի թալանը դադարեցնելու վերաբերյալ, խոսում են գերշահույթի մասին, որը ստանում են  միջազգային կազմակերպություններն այն բանի հաշվին, որ չեն վճարում շրջակա միջավայրի աղտոտման համար եւ գործնականում դուրս են բերված հարկային համակարգից: Շոշափում են լուրջ խնդիրներ, բերում են կոնկրետ օրինակներ ոչ միայն Թեղուտի, այլեւ այլ խոշոր նախագծերի` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի, Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի վերաբերալ:



Դեկտեմբեր 18, 2012 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր