Հասարակայնությունը բողոքարկեց Թեժ Սարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումների անցկացման փաստը

Հասարակայնությունը բողոքարկեց Թեժ Սարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումների անցկացման փաստը

ԷկոԼուր

Հասարակայնության ներկայացուցիչները բողոքարկեցին դեկտեմբերի 21-ին «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թեժ Սարի  նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների անցկացման փաստը:

Լսումների մասին հայտարարությունը թվով արդեն 4-րդն է: «Առողջ Հրազդան» նախաձեռնող խմբի անդամ Մովսես Մանուկյանը թվարկեց այն պատճառները, թե ինչու նախորդ լսումները չեն կայացել: Առաջին անգամ ընկերությունը հայտարարեց լսումների անցկացման օրը 2012թ. մայիսի 3-ին, հետո անհայտ պատճառներով հրաժարվեց: Երկրորդ անգամ լսումները նշանակվեցին 2012թ. մայիսի 30-ին, բայց ընկերությունը լսումներին ուղարկեց տնտեսական բաժնի աշխատակցին եւ միաժամանակ տնօրենի վարորդին:Վերջինս հրաժարվեց պատասխանել հարցերին:

Եւ վերջապես, հուլիսի 30-ին լսումներն անցկացվեցին Արտավազ գյուղում: Սակայն հասարակայնությունը՝ «Առողջ Հրազդան», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություները եւ Էկոլոգիական հասարակական դաշինքի աշխատանքային խումբը, նախագծային փաստաթղթերը ճանաչեցին որպես ոչ բավարար հիմնավորված, իսկ հենց նախագիծը` Հանքավան-Մեղրաձոր առողջարանային գոտու, հանքային ջրերի, անտառների եւ Մարմարիկ-Աղստեւ գետային ավազանի  համար վտանգավոր:   «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը հայտարարեց փորձաքննության անցկացման ժամկետների երկարաձգման անօրինականության մասին:  «Առողջ Հրազդան» խումբը կոչ արեց բոլորին հասարակական լսումներն անօրինական համարել եւ լքել դահլիճը: «Հաջողություն»,- ասացին խմբի անդամները: Նրանց միացան հասարակայնության այլ ներկայացուցիչներ, Մեղրաձորի բնակիչներ:

Արդյունքում հասարակայնությունը դեկտեմբրի 21-ին նշանակված լսումների անցկացումը համարեց ՀՀ բնապահպանական օրենսդրության հերթական խախտում եւ ցուցադրաբար լքեց դահլիճը: Մնացած մի քանի հոգին` համայնքների գյուղապետերը, արդեն չլսեցին «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ի տնօրեն Էմին Կնյազյանի եւ նախագծող Վռամ Թեւոսյանի նախատեսված ելույթները: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ազգանուշ Դռնոյանն ասաց, որ այս լսումներն օրինական է համարում: «Լինում է նաեւ այսպիսի ձեւաչափ»,- ասաց նա:

Դեկտեմբերի 21-ի լսումների թեժ  մանրամասները կներկայացվեն մոտ ժամանակներս՝ «ԷկոԼուր»-ի տեսանյութում:

Դեկտեմբեր 24, 2012 at 11:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր