ՀՀ ոստիկանությունը զբաղվում է Հրազդան գետում ձկների անկման գործով

ՀՀ ոստիկանությունը զբաղվում է Հրազդան գետում ձկների անկման գործով

ԷկոԼուր

Հրազդան գետում ձկների սատկելու դեպքի առնչությամբ Բնապահպանության նախարարությունը գործը հանձնել է ոստիկանություն: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Հրազդան գետում՝ «Գեղամա» ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ էին հայտնաբերվել: Ձկների անկման պատճառները դեռ պարզ չեն: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները «Գեղամա» և «Գետափ» ռեստորանների շրջակայքից ջրի նմուշառումներ են վերցրել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով: Արդյունքները դեռ հայտնի չեն:

Հունվար 10, 2013 at 13:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր