Հանքարդյունաբերական ընկերությունները վճարելու են, որ իրենց գործունեության հետեւանքները մշտադիտարկվեն

Հանքարդյունաբերական ընկերությունները վճարելու են, որ իրենց գործունեության հետեւանքները մշտադիտարկվեն

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը սահմանել է հանքարդյունաբերության ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկման իրականացման և այդ նպատակով վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգերը։ Նպատակն է Հայաստանի ընդերքօգտագործումը «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նոր պահանջներին համապատասխանեցնել: Ինչպես նշված է կառավարության այս որոշման փաստաթղթերում, մշտադիտարկումների իրականացումը հնարավորություն կընձեռի ստեղծել տեղեկատվական հենք՝ հանքերի փակումից հետո շրջակա միջավայրի և բնակչության առողջության ու անվտանգության վրա օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի ազդեցությունը նվազեցնելու համար:

Մշտադիտարկումները նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն են ապահովելու հանքարդյունաբերական տարածքների վիճակի մասին. «Մշտադիտարկումների իրականացման հիմնական նպատակն է ստանալ տեղեկատվություն փակված հանքի, արդյունահանման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքի երկրաբանական միջավայրի, հիդրոերկրաբանական պոչանքային տնտեսություններից արտահոսքերի հետևանքով ջրերի որակի և ռեժիմի փոփոխություն, դրենաժային ջրերի առաջացում և ինժեներարերկրաբանական լեռնային ապարների զանգվածում կամ երկրի մակերևույթին դեֆորմացիաների զարգացում,  բացահանքերի կողերի լեռնային ապարների և արտադրական լցակույտերի շեպերի դեֆորմացում, սողանքային և կարստային գործընթացների ակտիվացում, տեխնածին երկրաշարժերի առաջացում պայմանների փոփոխության վերաբերյալ»:

Սույն կարգի համաձայն` մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարներ կատարելու են ընդերքօգտագործողները, իսկ մշտադիտարկումներն իրականացնելու է Բնապահպանության նախարարությունը:

Հունվար 11, 2013 at 12:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր