ԿԸՀ-ն գրանցեց նախագահի թեկնածուներին. մրցապայքար է դուրս գալիս 8 թեկնածու

ԿԸՀ-ն գրանցեց նախագահի թեկնածուներին. մրցապայքար է դուրս գալիս 8 թեկնածու

Tert.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում գրանցեց ՀՀ նախագահի 8 թեկնածուի:

Նախապես առաջադրվել էր 15 թեկնածու, որոնցից նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավը վճարել էին միայն 8-ը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, որոնց էլ ԿԸՀ-ն գրանցեց որպես ՀՀ նախագահի թեկնածուներ:

Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 8-ի ժամը 18:00-ն է: Իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին:

Նշենք, որ ԿԸՀ-ն մերժել էր մյուս 6 թեկնածուների դիմումները՝ պատճառաբանությամբ, որ տրված հավելյալ 48 ժամվա ընթացքում նրանք չէին լրացրել պակաս փաստաթուղթը, այն է ՝ 8 մլն դրամ ընտրագրավի անդորրագիրը, իսկ թեկնածուներից Ռոբերտ Ահարոնյանը հետ էր վերցրել առաջադրման դիմումը։

 Նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին։

Հունվար 14, 2013 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր