

ԷկոԼուր
Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից 1005.0 քմ մակերեսով տարածքը նվիրաբերվում է «Երևան իմ սեր» հիմնադրամին՝ բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով: Հողամասի արժեքը 138.991.500 դրամ է: Այս որոշման նախագիծը, որը ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հունվարի 16-ին կքննարկվի կառավարության նիստում: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բարեգործական նպատակով երեք շինությունների կառուցման անհրաժեշտությամբ։
Կառուցվելիք երեք շենքերից մեկում գործելու է կենտրոն կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, մյուս մասնաշենքը նախատեսված է անվճար հատկացնել միայնակ մայրերի և երեխաների կարիքների համար, երրորդը հանդիսանալու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն օժանդակ շինություն, որն անվճար հատկացվելու է եկեղեցու սպասավորների և համայնքի հոգևոր կարիքների համար։
Հունվար 16, 2013 at 13:07
