Սեւանա լճում ձկնաբուծարանի գործունեությունից լճի համար նորմատիվային շեղումներ չեն եղել

Սեւանա լճում ձկնաբուծարանի գործունեությունից լճի համար նորմատիվային շեղումներ չեն եղել

ԷկոԼուր

Սեւանա լճում ձկնաբուծարանի գործունեությունից լճի համար նորմատիվային շեղումներ չեն եղել: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Աղբյուրի համաձայն`ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների ցանցավանդակային եղանակով վերականգնման պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահին առնթեր «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվիլինա Ղուկասյանը, Հայկական բերքի առաջմղման կենտրոնի գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը, «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը:

Պիլոտային ծրագիրն իրականացնում է «Էմի ֆրութ» ընկերությունը: «Ծրագրի շրջանականերում համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կատարվում են մշտադիտարկումներ, և այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ նորմատիվից շեղումներ մինչ օրս չեն արձանագրվել:

Խորհրդակցության ընթացքում Հայկական բերքի առաջմղման կենտրոնի(ՀԲԱԿ) գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը նշել է, որ մշտադիտարկումների արդյունքում ցանցավանդակներում աճեցված ձկները մոտ 30-40%-ով ավելի քիչ արհեստական կերով են սնվում քան նախատեսված էր պիլոտային ծրագրի նախագծով»,- գրում է կայքը::

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագրի նախնական արդյունքները նախատեսվում է ամփոփել 2013թ. մայիսին: Խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտադիտարկումներ իրականացնել նաև պիլոտային ծրագրի ավարտից հետո: Առաջարկվել է նաև պիլոտային ծրագիրն իրականացնող կազմակերպությանը ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել ցանցավանդակներում աճեցրած էնդեմիկ ձկնատեսակների 2013թ. Սևանա լիճ բաց թողնման քանակությունների վերաբերյալ առաջարկություն:

Հունվար 17, 2013 at 14:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր