

ԷկոԼուր
«Չիչխան» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Լեռ եւ Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել: Այս մասին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանին նամակով տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: «Ի պատասխան … Լոռու մարզի Չիչխան գետի վրա գործող ՓՀԷԿ-ի շահագործումից շրջակա միջավայրին վնաս հասցնելու վերաբերյալ Ձեր կողմից ներկայացված փաստարկներին, տեղեկացնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչությունն իրականացրել է ստուգում Չիչխան գետի վրա գործող «Չիչխան» ՓՀԷԿ-ը շահագործող «Լեռ եւ Ջուր» ՍՊԸ-ում: Ստուգման արդյունքում կայացվել է «Լեռ եւ Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, տրվել է պարտադիր կատարման հանձնարարական, սահմանվել ողջամիտ ժամկետ բոլոր առկա թերությունների եւ բնապահպանական ոլորտի խախտումները վերացնելու համար»,- նշված է Է. Փիրումյանի նամակում:
Լուսանկարը` Կարեն Մանվելյանի
Հունվար 24, 2013 at 12:24
