

ԷկոԼուր
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Սերժ Սարգսյանին, Վարդան Սեդրակյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նամակում ասված է. «Հաշվի առնելով, որ պետական միջոցներից ֆինասավորում ստացող Հանրային հեռուստաընկերությունը երբեք եթեր չի տրամադրում ՀՀ քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և խմբերին Հայաստանում հրատապ և մտահոգիչ խնդիրների մասին խոսելու համար, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» կոչ է անում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին մրցապայքարում իրենց տրամադրվող Հանրային հեռուստաալիքով անվճար եթերաժամանակը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օրինակով ամբողջությամբ կամ մասամբ տրամադրել ՀՀ քաղաքացիներին»:
Հունվար 25, 2013 at 15:28
