Հայրիկյանի դեմ կայացած մահափորձի հետևանքով նախագահական ընտրությունները Հայաստանում կարող են հետաձգվել

Հայրիկյանի դեմ կայացած մահափորձի հետևանքով նախագահական ընտրությունները Հայաստանում կարող են հետաձգվել

ԱրմԻնֆո

Հայաստանում փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատճառով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, դեպքերի նման զարգացումը չի բացառել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Հունվարի 31-ից փետրվարի 1-ի գիշերը Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել: Նշենք, որ նախագհության թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտների առաջացման դեպքում, ըստ ՀՀ Սահմանադրության, ընտրությունները կարող են երկու շաբաթով հետաձգվել: 

Խոսնակը Հայրիկյանի դեմ մահափորձը գնահատել է որպես հանցագործություն, որն ուղղված է հայկական պետականության դեմ: Աբրահամյանի խոսքերով, նա անձամբ է հանդիպել Հայրիկյանին և նրա վիճակը գնահատել որպես` նորմալ:

Հանցագործությունը տեղի է ունեցել Երևանի Տպագրիչների փողոցում, որից հետո ուսին հասցված հրազենային վնացվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արա Մինասյանի խոսքերով, Հայրիկյանն ունի մեկ հրազենային վնասվածք, իսկ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Լինելով գիտակցության մեջ, Հայրիկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժին, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, և վիրահատության անհրաժեշտություն չկա:

ՀՀ ոստիկանապեստ Վլադիմիր Գասպարյանի խոսքերով, հնարավոր բոլոր վարկածներով արդեն իրականացվում է մանրազնին հետաքննություն: Նշենք, որ պատասանելով այն հարցին, թե կարող է արդյոք այս միջադեպն ազդել, որպեսզի ընտրութունները հետաձվեն, Գասպարյանը նշել է, որ ինքն այդպես չի կարծում: Սակայն, «ԱԻՄ» ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ մահափորձը կապված է նախագահական ընտրություններին իրենց առաջնորդի մասնակցության հետ:

Փետրվար 01, 2013 at 11:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր