

ԷկոԼուր
Հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ: Ինչպես տեղեկացնում է թեկնածուի պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է Սևանա լճի վերականգնման, պահպանման ու զարգացման, ձկնաբուծության այն փորձնական ծրագրին, որը մի քանի օր առաջ մասնագետները Շորժայում ներկայացրել են իրեն՝ հավաստիացնելով, որ բնապահպանական փորձաքննությունը հաջողությամբ անցնելուց հետո իրագործվելու դեպքում, այն մեծ թվով աշխատատեղերի բացման հիմք կդառնա: «Սիրելի՛ սևանցիներ, դուք վկան եք այն արդյունքների, որոնք մենք գրանցել ենք Սևանա լճին առնչվող մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ: Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Սևանի և նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն: Այն ուղղակիորեն կամ միջնորդավորված կապված է բազմաթիվ ոլորտների հետ` բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ձկնարդյունաբերության, խմելու ջրի և այլն: Մենք շարունակելու ենք Սևանի ջրի մակարդակը բարձրացնելու քաղաքականությունը»,- վստահեցրել է Սերժ Սարգսյանը:
Փետրվար 01, 2013 at 15:34
