Նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը մղվեցին երկրորդ պլան

Նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը մղվեցին երկրորդ պլան

ԷկոԼուր

Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի ընթացքն իր սովորական ռիթմից եւ ձեւաչափից շեղվում է: Նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հազադուլին, որն արդեն շարունակվում է 15 օր, ավելացավ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի աննախադեպ դեպքը: Խոր ափսոսանք զգալով եւ շուտափույթ ապաքինում մաղթելով Պարույր Հայրիկյանին՝ ուշադրություն դարձնենք, որ մեր օրենսդրության համաձայն՝ ընտրությունների ընթացքը կարող է փոխվել, եթե նախագահի թեկնածուն հանդես գա հայտարարությամբ:

Իսկ հայտարարությունը պետք է լինի այն մասին, որ նախընտրական քարոզարշավի իրականացման համար ի հայտ են եկել անհերքելի խոչընդոտներ: Չմտնելով իրավաբանական նրբությունների մեջ՝  նշենք, որ խոչընդոտներ առաջացել են: Այսինքն՝ նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում, սակայն մամուլին եւ հասարակությանը այդքան էլ չեն հետաքրքրում նախընտրական ծրագրերը: Ավելի շատ հետաքրքրում է, թե ով եկավ հիվանդանոց տուժածի մոտ, ինչ մեկնաբանություններ է տվել կատարվածին: Եւ դա այն դեպքում, երբ ողջ պաշտոնական ծրագրին հատկացված է մի ամսից քիչ ժամանակահատված՝ հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 16-ը: Այս մի քանի օրերի ընթացքում գործնականում առանց ուշադրության մնացին Հայաստանի թեժ մարզեր թեկնածուների այցերը: Սերժ Սարգսյանը այցելեց Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր: Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր: Այս մարզերում բախվում են կողմերի շահերը: Հասարակայնությունը ակտիվացել է եւ պատրաստ է ներկայացնել իր պահանջները: Սակայն թեկնածուների նախընտրական ծրագրերը եւ խոստումները մղվեցին երկրորդ պլան: Բայց չէ որ նախընտրական ծրագիրն այն է, որ մեզ խոստանում է ապագա նախագահը մոտակա 5 տարիների համար: Սա այն ժամկետն է, որի համար ծրագրեր չի մշակում անգամ մեր կառավարությունը, բայց դրանցով մենք պետք է կողմնորոշվենք:

Մենք ներկայացնում ենք Հրազդանում Սերժ Սարգսյանի այցելության մասին տեսանյութը: Նշենք, որ հրազդանցիների եւ մոտակա համայնքներից ժամանած բնակիչների հետ հանդիպումը կարճ էր, եւ հասարակայնությունը չկարողացավ անձամբ փոխանցել պատրաստած դիմումները:



Փետրվար 04, 2013 at 15:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր