Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ապօրինի ծառահատումները գրեթե կիսով չափ կրճատվել են

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ապօրինի ծառահատումները գրեթե կիսով չափ կրճատվել են

ԷկոԼուր

2011 թվականի համեմատ 2012 թվականի ընթացքում ապրինի ծառահատումները գրեթե կիսով չափ կրճատվել են: “2012թ. ընթացքում ընդհանուր առմամբ ապօրինի հատումների քանակը կազմել է 1860` 2011թ. 3081-ի դիմաց: … ապօրինի հատման դեպքերի նվազմանը նպաստել են անտառտնտեսություններում հսկողության խստացումը, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաեւ բնակչությանն անվճար թափուկի տրամադրումը”,- այս տվյալները փետրվարի 1-ին ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստի ընթացքում իրենց 2012թ. հաշվտվություններում ներկայացրել են "Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն" եւ "Հայանտառ" ՊՈԱԿ-ները: Նիստը վարել է ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` 2012թ. ապօրինի հատումների վերաբերյալ հարուցվել է 22 քրեական գործ` 2011թ. 16-ի փոխարեն: Ընդհանուր առմամբ 2012թ-ի ընթացքում պետությանը պատճառվել է շուրջ 31 մլն դրամի վնաս, որից հատուցվել է մոտ 17 մլն դրամը: Ներկայացվեցին նաեւ արձանագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ տվյալները` ըստ մարզերի: Փոխվարչապետը դրական համարեց 2012թ. Լոռու մարզում իրավախախտումների դեպքերի նվազումը` միաժամանակ մտահոգություն հայտնելով Տավուշի մարզի ցուցանիշների վերաբերյալ: Նա պատասխանատուներին հանձնարարեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը:

Փետրվար 04, 2013 at 17:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր