

ԷկոԼուր
ՀՀ Ազգային Ժողովը մերժեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը: Այն ներկայացրել էին “Ժառանգություն” կուսակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը: Փետրվարի 4-ի արտահերթ քառօրյա նիստի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակելով օրակարգը՝ տեղեկացրել է, որ այդ օրինագիծը չի արժանացել ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Պատգամավորների մեծամասնությունը “դեմ ” է քվեարկել օրինագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելուն: Այս մասին տեղեկացնում է www.1in.am կայքը:
Փետրվար 04, 2013 at 18:16
