4-օրյա ստուգումների արդյունքում պետբյուջե մուտք է եղել 2.2 միլիոն դրամ

4-օրյա ստուգումների արդյունքում պետբյուջե մուտք է եղել  2.2 միլիոն դրամ

ԷկոԼուր

04.02-08.02.2013թթ ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի  բնապահպանական պետական տեսչության կայացրել է  900.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել շուրջ 933.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  2.2մլն.դր. գումար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես`  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

        Գեղարքունիքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 264.6 հազ.դր. ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս:

     Երևանի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և   հաշվարկվել է 120.0.0 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս:   

      Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և   հաշվարկվել է 339.0 հազ,դր  գումարի բնությանը պատճառված վնաս:    

     Փայտանյութի ապօրինի տեղափոխում

     Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  300.0.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Կոտայքի տարածքային բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  300.0.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր.  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Հանքանյութի ապօրինի տեղափոխում

     Շիրակի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բեռնատարով առանց ծածկոցի սորուն նյութի  տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Փետրվար 12, 2013 at 11:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր