Երեւանի ավագանու հերթական ընտրությունը` մայիսի 5-ին

Երեւանի ավագանու հերթական ընտրությունը` մայիսի 5-ին

ԷկոԼուր

Երեւանի ավագանու հերթական ընտրությունը կնշանակվի սույն թվականի մայիսի 5-ին: ՀՀ տարածքային կառավարության նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացրած «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը գործադիրը կհաստատի փետրվարի 14-ին:

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 152-րդ հոդվածի  2-րդ մասի պահանջից:

Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:

Լուսանկարը` tert.am կայքի

Փետրվար 13, 2013 at 13:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր