

ԷկոԼուր
Պարզվում է, որ Սեւանի ձկնապաշարները բավականին լավ վիճակում են: Այս մասին նշված է 2012թ. «Ռիո+20» ազգային գնահատման զեկույցում: Չնայած ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ԷկոԼուր»-ին տված հարցազրույցներում բազմիցս նշել է, թե Սեւանում ձկնապաշարներն աղետալի վիճակում են, այնուամենայնիվ միջազգային հանրությանը ներկայացված զեկույցում իրավիճակը միանգամայն այլ կերպ է ներկայացված: «2007-2011թթ. պետական բյուջեի միջոցների հաշվին ձկան պաշարների համալրման գործընթացի շրջանակներում իրականացվել է Սեւանա լճի ձկնապաշարների համալրում, որի արդյունքում լիճ է բաց թողնվել ավելի քան 1290.0 հազար հատ ամառային իշխանի եւ գեղարքունի ձկնատեսակների մանրաձուկ:
Իշխանի մանրաձուկը, ըստ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տվյալների, գտնվում է բավականին լավ վիճակում: Այդ մասին են վկայում ինչպես աճի տեմպերի, այնպես էլ նրանց հագեցվածության ցուցանիշները»,- նշված է 2012թ. «Ռիո+20» ազգային գնահատման զեկույցում:
Փետրվար 15, 2013 at 11:07
